Գիտնականները բրիտանացի հայտնի հաշմանդամ մարզիկ Թոմ Սթանիֆորդի մոտ MDP- սինդրոմ են նկատել` հիվանդություն, որը գենետիկ մուտացիայի հետեւանք է:
23-ամյա Թոմը նորմալ քաշով է ծնվել, սակայն մեծանալու հետ միաժամանակ նա կորցրել է դեմքի եւ վերջույթների ողջ ենթամաշկային ճարպը: Նրա հիվանդությունը նշանակում է, որ մարմինը զրկվում է բնական ամորտիզացիայից: Նա տառապում է ոտքերի ցավից եւ ընկնելու դեպքում մեծ է ոսկորը կոտրելու հավանականությունը, քան սովորական մարդկանց մոտ:
Սակայն Թոմի արյան մեջ ճարպի մակարդակը բավականին բարձր է, կարծես թե նա տառապում է ճարպակալությամբ: Հենց դա էլ նրա մոտ դիաբետ է առաջացրել: Փոքր ժամանակ վատացել է նրա լսողությունը եւ նա ներկայումս լսողական սարք է օգտագործում, հաղորդում է from-ua.com-ը:
MDP-սինդրոմը եզակի եւ շատ բարդ հիվանդություն է: Ներկայումս աշխարհում հայտնի է նման հիվանդացությամբ ութը դեպք: Նման դեպքում նկատվում է POLD1 գենի անոմալիա:











