Կանադական Global B.C. հեռուստաալիքի օդերեւութաբան Քրիսթի Գորդոնի մոտ ուղիղ եթերի ժամանակ տագնապային գրոհ է եղել այն պատճառով, որ փողոցային տեսախցիկը ֆիքսել է սարդի, փոխանցում է Digital Spy-ը: Կադրում այն չափսերով մեծ է եղել` մարդու հասակի կիսով չափ: Սարդին տեսնելով` Գորդոնը բղավել է եւ վազել ստուդիայում: Նա հայտարարել է, որ վախենում է սարդերից եւ ատում նրանց: Գործընկերները փորձել են հանգստացնել նրան, բացատրելով, որ սարդը տարածքում չէ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Սարդի հետ միջադեպից հետո, Գորդոնը թվիթթերում գրել է, որ չափազանց վախեցած է: Կնոջ մոտ նյարդային ծիծաղ է առաջել, չնայած, որ նա խոստովանել, որ պատրաստ էր լաց լինել վախից, սակայն դա չի արել եթերում:











