Մոտավորապես մ.թ.ա. 1800թ Եգիպտոսում պատրաստված Օսիրիս աստծու փոքրիկ արձանը շփոթեցրել է Մանչեսթերի թանգարանի աշխատակիցներին այն բանից հետո, երբ ինքնուրույն շրջվել է 180 աստիճանով: Ցուցանմուշի տեղաշարժը գրանցել են թանգարանի տեսախցիկները: Manchester Evening News պարբերականի տվյալների համաձայն` 25 սանտիմետրանոց արձանիկը հայտնաբերվել է Եգիպտոսում` փարավոնի դամբարանում իրականացվող պեղումների ժամանակ:
Տեսագրությունը արագացված դիտելու դեպքում երեւում է, թե ինչպես է քարե արձանիկը դանդաղ պտտվում իր առանցքի շուրջ` առանց որեւէ մեկի միջամտության: Մասնագետներն առայժմ երեւույթի բացատրությունը չեն գտել եւ հուսահատության մեջ այն կոչում են «փարավոնների անեծք», փոխանցում է NEWSru.com-ը:
Հետաքրքրական է այն, որ արձանիկը շարժվում է միայն ցերեկները, գիշերներն այն անշարժ է:











