Մեծ Բրիտանիայում Դինամո մականունով հայտնի աճպարար Սթիվ Ֆրեյնը ապշեցրել է անցորդներին` Լոնդոնում լեգենդար երկհարկանի ավտոբուսի կողքով սավառնելով:
Սթիվը պարզապես կառչել է վերեւից եւ սավառնել ավտոբուսին զուգահեռ` Լոնդոնի բոլոր տեսարժան վայրերի մոտով: Աջ ձեռքով բռնված` նա թափահարել է ոտքերը` այդպիսով օդում քայլելով:
Լոնդոնի զբոսաշրջիկները եւ բնակիչները հիացմունքով աճպարարին լուսանկարել են Բիգ Բենի, խորհրդարանի եւ Վեստմինսթրի կամրջի մոտ, գրում է Life News-ը:
Աճպարարն իր հնարքը նվիրել է Pepsi MAX գազավորված ըմպելիք արտադրող ընկերության հետ իր նոր գովազդային պայմանագրին:











