Ամերիկյան Քոլորադո նահանգի իշխանությունները թույլ են տվել 6-ամյա Քոյ Մեթիսին օգտվել կանացի զուգարանից: Խնդիրն այն է, որ տղա ծնվելով, Քոյը դեռեւս վաղ մանկությունից իրեն աղջիկ է զգացել: Ծնողները երեխային ընդառաջ են գնացել՝ սեռափոխության վիրահատություն կատարելով:
Քոլորադոյի մարդու իրավունքների դատարանը որոշում է կայացրել հօգուտ Քոյ Մեթիսի, որի ծնողներն արդեն մի քանի ամիս է ինչ պայքարում են դպրոցի տնօրինության կայացրած որոշման դեմ, ըստ որի տրանսսեքսուալ-աղջկան արգելվում է օգտվել կանանցի զուգարաններից: Քանի դեռ դատական քաշքշուք էր գնում, աղջիկը տնային ուսուցում էր անցնում, հաղորդում է CNN-ը:
Ինչպես գրում է «Վեստի.Ռու-ն», թեեւ արեւմտյան հասարակարգի համար սեռափոխությունը դադարել է տաբու հանդիսանալ, երեխաների թվում դա բավականին հազվադեպ է հանդիպում:











