Հունգարացի Ժոլտ Սինկան Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ Բուդապեշտի օդանավակայանում 52 վայրկյանում 40 մետր քաշելով A320 առեւտրային օդանավը:
Ըստ պաշտոնական ահղորդագրության, Ժոլտ Սինկան ահռելի ինքնաթիռը քաշել է 40 մետր՝ օգտագործելով միայն իր ատամները:
Սինկային հաջողվել է տեղավորվել ընդամենը 52 վայրկյանում: Դատելով տեսագրությունից, նա անգամ լուրջ ջանքեր չի գործադրել, օդանավը հեշտությամբ ենթարկվել է ռեկորդակրին, հաղորդում է Life News-ը:
Այժմ նա կարող է մրցել մեկ այլ ռեկորդակրի՝ Քեւին Ֆրոսթի հետ, ով 2009թ. Օնտարիոյում քաշել էր 188 տոննա քաշով ինքնաթիռը 8,8 մետր: Նա, սակայն, դա արել էր ձեռքերով:











