Դանիայի դպրոցներից մեկում քիմիայի դասի ժամանակ ուսուցիչը քիչ է մնացել հրդեհի իրեն: Նա ուսումնական ուսումնական փորձ կատարելիս է եղել, սակայն հանկարծակի իրավիճակը դուրս է եկել հերահսկողությունից:

Ուսուցիչը աշակերտներից ցուցադրել է, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե իրար խառնեն երկու այրվող նյութերը: Նա կրակ է արել անոթում ու առաջացրել ձանձրացող աշակերտների ոգեւորությունը: Երեխաները նույնիսկ սկսել են իրենց բջջային հեռախոսներով նկարել տեղի ունեցողը:

Հանկարծ տղամարդը որոշել է ձեռքի կտրուկ շարժումով հանգցնել կրակը՝ թերագնահատելով կրակի լեզվակների բարձրությունը, հաղորդում է Vesti.ru-ն:

Մեկ ակնթարթում ուսուցչի հագուստը բռնկվել է: Բարեբախտաբար, ուսուցիչը փորձառու է եղել եւ կարողացել է հանգցել կրակը: Նա անմիջապես վրայից հանել է հագուստը եւ մի կողմ նետել: