Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Շանհայի սուպերմարկետում. ապրանքներով ծանրաբեռնված սայլակի հարվածից մահացել է 66-ամյա մի կին:
Աշխատանքային գործընկերները գնումներ էին կատարում սուպերմարկետում: Թեեւ խանութի աշխատակիցների` վտանգի մասին նախազգուշացումներին, նրանք ապրանքների տեղափոխման համար կիրառել են սեփական սայլակը: Ի տարբերություն հատուկ սայլակների, որոնք արգելակներ ունեն, վերջինս նման հարմարանք չի ունեցել:
Մոտավորապես 150 կգ կշռող սայլակը շարժասանդուղքով իջեցնելիս տղամարդիկ չեն կարողացել պահել այն եւ այն մեծ արագությամբ բախվել է առջեւում կանգնած կնոջը:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, տեսագրությունում երեւում է, որ աղմուկն ակնհայտորեն գրավել է կնոջ ուշադրությունը, սակայն նա ոչինչ չի կարողացել անել: Ծանր վնասվածքներից տուժածը հենց նույն օրը մահացել է հիվանդանոցում:











