ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում կապիկը կծել է տուգանք գրող 21-ամյա նորաթուխ ոստիկան Քեյթ Մուրին: Կապիկը նստած է եղել ոստիկանի կանգնեցրած մեքենայի հետեւի նստատեղին:
Huffington Post-ը գրում է, որ կատարվածն արձանագրել է ոստիկանի արեւային ակնոցին կցված փոքր տեսախցիկը: Մուրը գրել է կարգազանցի էլեկտրոնային տուգանքը, ինչից հետո համապատասխան գաջետը ստորագրելու համար նրան է փոխանցել: Հետեւի նստատեղից ցատկելով՝ ագրեսիվ կապիկը կծել է ոստիկանին: Վերջինս որոշ ժամանակ չի սթափվել կատարվածից: «Ինձ վրա կապիկ հարձակվեց»,- պատմել է նա գործընկերոջը: «Կապի՞կ... Կատակում ես», - ծիծաղել է երկրորդ իրավապահը, գրում է vesti.ru-ն:
Ոստիկանի վրա հարձակված կապիկը, պարզվում է, պրոֆեսիոնալ դերասան է եղել, որը տիրոջ հետ տոնավաճառից տոնավաճառ է գնում՝ փողի դիմաց լուսանկարվելով:











