Համացանցում մեծ ժողովրդականություն է հավաքում տեսանյութը, որի գլխավոր հերոսը զբոսաշրջիկներին գրոհող ընձուղտն է: Միջադեպը տեղի է ունեցել հարավաֆրիկյան արգելոցներից մեկում: Ընկերների հարսանիքին մասնակցած մի քանի զբոսաշրջիկներ որոշել են ամենագնացով սաֆարի իրականացնել՝ հեռվից դիտելով կենդանիներին:
Ինչ-որ պահի նրանք նկատել են, որ իրենց հետապնդում է ընձուղտը: Նրանք նախ փորձել են վախեցնել կենդանուն, սակայն ապարդյուն: NEWSru.com-ի փոխանցմամբ, ընձուղտը ետ չի մնացել, իսկ զբոսաշրջիկներից մեկը սկսել է տեսագրել կատարվածը: Ամենագնացի ետեւի նստատեղին նստած սպիտակամորթ կնոջ դեմքը ամբողջությամբ արտացոլում է այն խուճապը, որ ապրել են զբոսաշրջիկները: Ի վերջո կենդանին կորցրել է հետաքրքրությունը եւ թաքնվել ծառերի ետեւում:











