Վաշինգտոնի օդանավակայանում հարբած ուղեւորը` 53-ամյա Դոնալդ Գին, բռունցքներով հարձակվել է United Airlines ավիաընկերության ուղեւորի վրա` իմանալով որ չվերթը հետաձգվում է:
Միջադեպը գրանցել են ուղեւորների բջջայինների տեսախցիկները, ովքեր եւս պետք է մեկնեին միևնույն չվերթով: Այս մասին գրում է Life News-ը:
Կադրերում երեւում է, թե ինչպես է Գին վիրավորում օդաչուին, ով նրան ասում է, որ օդանավն առաջիկայում չի կարող իրականացնել թռիչքը: Դրանից հետո գինովցած ամերիկացին բռունցքներով հարձակվում է օդաչուի վրա: Ծեծկռտուքը երկար չի շարունակվում:
Դոնալդ Գին անմիջապես ձերբակալվել եւ հասցվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան մեղադրանքներ են ներկայացվել` հասարակական վայրում հարբած հայտնվելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ:











