ԱՄՆ-ում թողարկումը մոնտաժող խմբագիրների սխալի պատճառով եթերում է հայտնվել եղանակի մասին սյուժեի չմոնտաժված տարբերակը, որտեղ հայհոյանք կար: Միջադեպը տեղի է ունեցել KHQ (FOX) հեռուստաալիքում:
հաղորդավարուհի Լինդսի Նեդրիխը պատմում էր բարդ եղանակային պայմաններում ելակի բերքահավաքի դժվարությունների մասին: Դժվար թե սյուժեն հիշարժան լիներ, եթե կադրում չհայտնվեին թղթակցուհու հայհոյանքները, որոնք չէին ապամոնտաժվել, գրում է The Daily Mirror-ը:
Ցնցված հաղորդավարուհին միանգամից դադարեցրել է Նեդրիխի պատմությունը եւ ներողություն խնդրել հանդիսատեսից` առաջարկելով այլ թեմայից խոսել, հաղորդում է «Vesti.Ru-ն»:
Հեռուստաալիքի ղեկավարությունը հաղորդել է, որ թղթակցուհուն չի պատժելու, քանի որ միջադեպի համար նա պատասխանատու չէ:











