Տեսանյութը, որում Տանզանիայի շուկաներից մեկի անհայտ վաճառողուհին վիրտուոզ կերպով գնդակով ձեռնածություններ է անում, մի քանի օրվա ընթացքում 100 հազարավոր դիտումներ է հավաքել:

Արեւելյան Աֆրիկայի բնակչուհին, ում անունն անհայտ է, հրաշքներ է գործում ֆուտբոլի գնդակով: Զգեստ եւ հողաթափեր կրող կինը գնդակին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից պակաս չի տիրապետում: Համեստ մարզուհու շուրջն են հավաքվել հանդիսատեսներ, ովքեր նրան ոգեւորել են բարձր հիացական արտահայտություններով:

YouTube տեսանյութը դիտողները եւս հիացած են կնոջ ընդունակություներով: «Նրան պետք է շտապ պրեմիեր-լիգա վերցնել»,-գրում է մեկնաբաններից մեկը, փոխանցում է Vesti.Ru-ն: