Ամերիկացի վարժեցնող Ռենդի Միլլերը պնդում է, որ ինքը աշխարհում միակ մարդն է, ով ունակ է մերկ ձեռքերով «գլուխ հանել» 180 կգ-անոց վագրի հետ: 45-ամյա ամերիկացին իր Իդեն անունով «մեծ կատվին» հատուկ վարժեցնում է՝ սովորեցնելով հարձակվել իր վրա:
Արդեն երկար տարիներ նա վայրի կենդանիներ է վարժեցնում՝ ֆիլմերում նկարահանվելու համար: Նրա հնարքներն իսկապես տպավորիչ են. երբ վագրը հարձակվում է վարժեցնողի վրա, թվում է, դա ամերիկացու համար վերջինը կլինի, սակայն ամեն անգամ տղամարդը վեր է կենում գետնից, հաղորդում է Vesti.ru-ն:
Վագրերն ու մյուս վայրի կենդանիները, որոնց վարժեցրել է Միլլերը, մասնակցել են այնպիսի բլոքբասթերների նկարահանումներին, ինչպիսիք են «Տրանսֆորմերները-2»-ը, «Գլադիատորը», «Վերջին սամուրայը»:











