Հազվագյուտ երկգլխանի կրիան, որ մեկ շաբաթ առաջ ծնվել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի գազանանոցում, հանրությանը ներկայացվել է հունիսի 27-ին:
Կենդանուն անվանել են Թելմա եւ Լուիզա՝ ի պատիվ օսկարակիր հայտնի ֆիլմի հերոսուհիների: Գազանանոցի աշխատակիցները հայտնել են, որ կրիան առողջ է, կարողանում է քայլել եւ լողալ, նաեւ նշել են, որ գլուխներից յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի, հաղորդում է RT-ն:











