Պերուում «Միսս գեյ Սան-Խուան» տրանսվեստիտների մրցույթը դրա մասնակիցների ծեծկռտուքով է ավարտվել: Սկանդալը սկսվել է այն պահին, երբ հայտարարվել է հաղթողի անունը:
Ինչպես հաղորդում է «Vesti.Ru-ն»,վկայակոչելով The Daily Mirror-ը, քաշքշուքը տեղի է ունեցել հենց բեմի վրա` հանդիսատեսի ու ժյուիի աչքի առաջ: Կռվողներին բաժանել հաջողվել է միայն պահապանների միջոցով:
Նրանց կռիվը ֆիքսել են տեսախցիկները:











