Google-ը հերթական անգամ փոխել է գլխավոր էջը։ Հունիսի 29-ին այն նվիրված  է «Տուր դը Ֆրանսի» հարյուրերորդ հոբելյանական հեծանվավազքին։ Google-ի ավանդական լոգոտիպի փոխարեն մեկնարկային էջում առաջատարների դեղին մարզաշապիկներով երկու հեծանվորդներ են։

Այս մրցումները Ֆրանսիայի ճանապարհներով հեծանվավազքի ամենամյա մրցումներ են։ Առաջին անգամ «Տուր դը Ֆրանսն» անցկացվել է 1903թ., հաղթող է դարձել Մորիս  Գարենը։

«Տուր դը Ֆրանսն» այժմ ամենահայտնի բազմօրյա պրոֆեսիոնալ հեծանվավազքն է։ Այն բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրի տեւողությունը 1 օր է։ Հաղթողները բացի դրամական պարգեւներից ու մեդալներից պարգեւատրվում են նաեւ առաջատարների գունավոր մարզաշապիկներով։