Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում ծնողների անփութությունը մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ է դարձել:
Միջադեպը նկարահանվել է տեսադիտարկման խցիկների կողմից: Տեսանյութից երեւում է, ինչպես է ամենագնաց մեքենան հատում խաչմերուկը: Հանկարծ բացվում է մեքենայի ետեւի դուռը եւ մեկամյա երեխան ընկնում է անիվի տակ, հաղորդում է «Վեստին»:Մեքենան կանգնում է, ծնողները փորձում են փրկել երեխային, սակայն փոքրիկը մահանում է:











