Լաս Վեգասում Cirque du Soleil շոուի ժամանակ ընկել եւ մահացել է ակրոբատուհի Սառա Գիյար Գիյոն: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Կանադական կրկեսի ելույթը կոչվում էր «Kа» եւ տեղի էր ունենում MGM Grand-ում: Ընկնելուց հետո 31-ամյա մարմնամարզուհին տեղափոխվել է հիվանդանոց եւ վախճանվել:
Ֆրանսուհի ակրոբատուհին ընկել էր 15 մ բարձրությունից: Ըստ ականատեսների` նա բարձրացել է բարձր բեմեզրին եւ հանել պաշտպանիչ պարանները: Դրանից անմիջապես հետո աղջիկն անսպասելի ցած է ընկել: «Սկզբում հանդիսատեսների մեծ մասը կարծել է, որ դա շոուի մաս է: Սակայն մենք ճիչ լսեցինք, իսկ հետո` տնքոց, իսկ դրանից հետո մի այլ ակրոբատուհի բեմի վրա սկսել է լաց լինել», - պատմել է ականատեսը, հաղորդում է ՆՏՎ-ն` վկայակոչելով AP-ը: Ողբերգության պատճառով կրկեսը չեղյալ է հայտարարել իր նոր շոուի բոլոր ելույթները:
Las Vegas Sun թերթը նշում է, որ Գիյար Գիյոյի մահը Cirque du Soleil-ի 30-ամյա պատմության մեջ առաջին մահացու դեպքն է, որի մասին հայտարարվել էր պաշտոնապես: Կրկեսի հայտարարության մեջ ասվում է, որ «Cirque du Soleil-ի ողջ ընտանիքը խորապես սգում է» եւ իր ցավակցությունը հայտնում Գիյար Գիյոյի հարազատներին, գրում է gazeta. ru-ն:











