Ամռան գալուստով պայմանավորված՝ վայրի գազանները սկսել են անտառներից հաճախ այցելել մարդկանց: Օրինակ, վերջերս հնդկական հովազը ներխուժել է բնակելի տուն ու խեղդել շանը:
Չինացի մի կնոջ էլ հսկա մողես է այցելել: Բարեբախտաբար կինը չի տուժել, գրում է The Telegraph-ը:
Կինը տարօրինակ աղմուկ է լսել: Երկար որոնումներից հետո նա պահարանի վրա տեսել է հյուրի առաջ ձգված մռութը. Այն մոխրագույն մողես է եղել՝ կես մետր երկարությամբ, հայտնում է vesti.ru-ն:
Չինուհին հրշեջների է հրավիրել, վերջիններս հատուկ ձեռնոցներով բռնել են մողեսի վզից եւ գցել պարկը: Նրան անտառ են տարել եւ բաց թողել:











