Չինաստանում՝ Սիչուան նահանգում կայացել է աշխարհի ամենամեծ, առանձին կանգնած շինության բացումը: The New Century Global Center-ի շինությունը կարող է տեղավորել Սիդնեյի 20 օպերային թատրոն եւ երեք անգամ մեծ է Պենտագոնից:

Ահռելի շենքի երկարությունը 500 մետր է, լայնություն 400 մետր, բարձրությունը՝ 100:  

Ահռելի շինությունը զբաղեցնում է 1,76 մլն քառակուսի մետր: The New Century Global Center-ի շինարարության համար պահանջվել է երեք տարի: Ամենամեծ շենքում լինելու են գրասենյակներ, առեւտրի կենտրոններ, IMAX կինոթատրոն՝ 14 սրահներով, եւ սառցե սահադաշտ, հաղորդում է BFM.RU-ն:

Շենքի կենտրոնում գտնվում է Paradise Island ահռելի ջրաշխարհը: Խանութները զբաղեցնելու են 400 հազար քառ.մ տարածք: