Վերջին օրերս Չինաստանում ջրհեղեղների ու սողանքների զոհ է դարձել 39 մարդ, եւս 13 մարդ անհայտ կորած է:
Ավելի վաղ երկրում նախազգուշացում էր տարածվել, որ հյուսիսում ու հյուսիս-արեւելքում սպասվում են հորդառատ անձրեւներ: Այժմ փոթորիկը մոտենում է Հուանդուն եւ Հայնան նահանգներին:
Սիչուան նահանգում, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տուժել է ավելի քան 4 միլիոն մարդ: 9 մարդ զոհվել է, 6-ը` անհայտ կորել: Մոտ 120 հազար մարդ տարհանվել է: Կործանվել է 3 հազար տուն:











