Արգելանոցի ագրեսիվ բնակիչը հարձակվել է գերմանացի զբոսաշրջիկների վրա` Հարավային Աֆրիկայում սաֆարիի ժամանակ: Խումբը բախվել է անկանխատեսելի հանգամանքների հետ` ՀԱՀ-ում Կրյուգեր Ազգային պարկում էքսկուրսիայի ժամանակ. կատաղած փիղը փորձել է շրջել նրանց ավտոմեքենան:
Ճանապարհորդների խոսքով` նրանց ուշադրությունը միանգամից գրավել են երկու փղեր, ովքեր կռվել են միմյանց հետ: Զբոսաշրջիկները հետաքրքրությամբ դիտել են նրանց մենամարտը: Հանկարծ փղերից մեկն ագրեսիվ վարք է ցուցաբերել մարդկանց նկատմամբ եւ փորձել շրջել նրանց մեքենան, գրում է Life News-ը:
Փիղը կնճիթով կոտրել է ավտոմեքենայի պատուհանը` փորձելով հասնել զբոսաշրջիկներին, ովքեր նկարահանում էին տեղի ունեցողը: Արդյունքում ճանապարհորդները ստիպված են եղել իրենցկյանքը փախուստի միջոցով փրկել:











