91 տարեկան հասակում մահացել է հայտնի ջազային դաշնակահար, կոմպոզիտոր եւ գործիքավորող Փոլ Սմիթը, որն աշխատել է լեգենդար Էլլա Ֆիջերալդի, Լես Փոլի եւ Բինգ Քրոսբիի հետ:
Ինչպես Los Angeles Times-ին հայտնել է Սմիթի գործակալ Ալան Այքլերը, երաժիշտը մահացել է շաբաթ օրը՝ Քալիֆորնիայի Թորանս քաղաքի հիվանդանոցում՝ սրտի անբավարարությունից:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ Սմիթն սկսել է դաշնամուր նվագել, երբ դեռ 8 տարեկան էր: Իր երկար կարիերայի ընթացքում նա իր խմբերի հետ 50 ալբոմ է ձայնագրել: Նա երաժշտություններ է գրել բազմաթիվ ֆիլմերի ու սերիալների համար:











