Ալմաթիի բնակիչները անսովոր տեսարանի ականատես են դարձել. քաղաքի փողոցներից մեկով լոգարանում նստած մերկ տղամարդ է անցել:
Վարորդները նկարահանել են, թե օճառած գլխով տղամարդը՝ սրբիչը պարանոցին, ինչպես է ընթանում պողոտայով:
Տեսագրության մեջ երեւում է, որ նոր «փոխադրամիջոցը» նաեւ փոքր քարշակ ունի: Անսովոր տեսարանի ականատեսները գրում են, որ վարորդները ճանապարհը զիջում էին էքսցենտրիկ տղամարդուն՝ բջջային հեռախոսներով նկարահանելով կատարվածը:
Տեսանյութը բազմաթիվ մեկնաբանություններ է հավաքել, ՆՏՎ-ն մեջբերում է մի քանիսը. «Եթե նման տղաները շատ լինեին, կյանքը հրաշալի կլիներ, նա ոչ ոքի չէր խանգարում, եզրով գնում էր, իսկ տեսնողների տրամադրությունը միանգամից բարձրանում էր»:
«Հաջորդ համարը զուգարանակոնքով պետք է լինի»: Մեկ այլ օգտատեր շարժական լոգարանը միանգամայն օգտակար հայտնագործություն է անվանել. «Առավոտյան ցայվել չհասցրածները կարող են լոգանք ընդունել աշխատանքի գնալիս: Իմ կարծիքով դրանում իմաստ կա»:











