Հնդկաստանի արեւմուտքում փլուզվել է կարի ֆաբրիկայի շենք: Միջադեպի արդյունքում զոհվել է 1 մարդ, եւս 15-ը վնասվել են: Դեպքը տեղի է ունեցել Բհիվանդի քաղաքում՝ Մահարաշտրա նահանգի արեւմուտքում:

Ըստ նախնական տեղեկությունների, ԱԻ պատճառը դարձել են շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են առանց անվտանգության կանոնները պահպանելու: Մասնավորապես, շինարարները 3-րդ հարկը կառուցել են հենց գիշերային հերթափոխի աշխատանքների ժամանակ, հաղորդում է РСН-ն:

Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: Փլատակների տակից արդեն դուրս է բերվել 35 մարդ: Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակ դեռեւս կարող են մարդիկ գտնվել: