Իմ հարազատները օգտվել են դիզվառելիքից, ինչպես բոլոր հողօգտագործողները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Դիվազռելիքը բոլորի համար է եղել, որեւէ սահմանափակում անապահով խավի համար չի եղել Ճիշտն ասած ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, բայց իրականություն է, որ իմ հարազատները օգտվել են դիզվառելիքից, փողը վճարել են ինչպես հողօգտագործողները: Իսկ եթե իմ բարեկամները իրավունք չունեին օգտագործելու, թող այն ժամանակ ասեին, թող ասեին որ Աբրահամյանների հարազատներն իրավունք չունեին, իրանք էլ չէին օգտվի»,- նշեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ դիզվառելիքի եւ Արարատի գյուղվարչության պետի դեմ հարուցված քրգործի հետ կապված շրջանառվում է նաեւ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունը։











