Մեքսիկական Պոպոկատեպետլ հրաբուխը «որոշել է կրկնել էյյաֆյադլայոկուդլի սխրանքը». Երկրի խոշորագույն հրաբուխի ժայթքման արդյունքում չեղյալ են համարվել տասնյակ չվերթեր:
«Ծխացող բլուրը» սկսել է ակտիվանալ դեռեւս մայիսին եւ այդ ժամանակվանից քարեր եւ լավա է ժայթքում: Մոխրի եւ գազի ամպի բարձրությունը հասնում է 3,5 կմ-ի՝ ավելի ցածր, քանի օդանավերն են թռչում, սակայն 3 տարի առաջ տեղի ունեցած իսլանդական խնդիրներից հետո, ավիաընկերությունները որոշել էին ռիսկի չդիմել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ չեղյալ են համարվել մոտ 50 ավիաչվերթեր:
Օդանավակայաններում հազարավոր մարդիկ սպասում են, թե երբ իրավիճակը կպարզաբանվի, հաղորդում է Euronews-ը:
Պոպոկատեպետլը մեքսիկական մայրաքաղաքից ընդամենը 64 կմ հեռավորության վրա է: Լեռան անմիջապես լանջին բնակվում է ավելի քան 60 հազար մարդ, սակայն տարհանման անհրաժեշտություն տեղի իշխանություններն առայժմ չեն տեսնում:











