Աշխարհի՝ հոթ-դոգերն արագ ուտելու առաջնությունում կրկին հաղթել է ամերիկացի Ջոուի Չեսթնաթը՝ Ծնոտ մականունով: Ինչպես պարբերականն է ընդգծում, Չեսթնաթը հաղթում է 7-րդ անգամ անընդմեջ:
Մրցումն անցկացվել է Նյու Յորքում եւ ունեցել 40 հազար հանդիսատես: Հաղթողը 10ր ընթացքում կերել է 69 հոթ-դոգ, ինչը եւ համարվել է նար ռեկորդ: Ինչպես Չեսթնաթն է խոստովանել, այդ օրն իր համար բարեհաջող է եղել: «Հոթ-դոգերն իրոք լավն էին: Շատ շոգ էր»,-հայտարարել է նա, մեջբերում է «Gazeta.Ru»-ն:
Կանանցից հաղթանակը բաժին է հասել Սոնյա Թոմասին՝ Սեւ այրի մականունով: Նա կերել է գրեթե 37 հոթ-դոգ եւ հաղթանակ տարել: Սա Թոմասի 3-րդ հաղթանակն է այս մրցույթում:
Նա չի կարողացել գերազանցել սեփական ռեկորդը: Ինչպես պարբերականն է հիշեցնում, 2012թ Թոմասը կերել էր 45 հոթ-դոգ:











