Քալիֆորնիայում Fireworks Extravaganza փառատոնի ժամանակ հրավառության նյութերով մի քանի տուփեր են պայթել: Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիա նահանգի Սիմի Վելի քաղաքում` ԱՄՆ-ի Անկախության տոնի ընթացքում:
10 000 քաղաքացիներ էին հավաքվել ԱՄՆ-ի Անկախության տոնը նշելու համար:
Life News-ը գրում է, որ տուժել է 28 մարդ: Ըստ բազմաթիվ ականատեսների` անկանխատեսելի պայթյունը տեղի է ունեցել շոուն սկսվելուց մի քանի րոպե անց: Ութ մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել: Իշխանությունները տարհանել են տոնի մասնակիցներին եւ 20 վիրավորի տեղափոխել հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում: Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են:











