Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում օդային շոուի ժամանակ վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել: Միջոցառման մասնակիցներից մեկի անհաջող վայրէջքի արդյունքում տուժել է առնվազն 4 մարդ: Թե երբ է տեղի ունեցել միջոցառումն ու ինչին է նվիրված եղել, չի նշվում:
Հոլովակի հեղինակը ֆիքսել է այն պահը, երբ առաջին պարաշյուտիստը բարեհաջող վայրէջք է կատարել հանդիսատեսից ազատ հարթակում: Դրանից հետո ներկայացվում են գետնին մոտեցող մյուս մասնակիցները:
«Երկնքից իջնող» մասնակիցներից մի քանիսը հասցնում են ժամանակին բացել օդապարիկն ու անվտանգ վայրէջք կատարել, սակայն մեկը չի հասցնում դա անել եւ մխրճվում է ամբոխի մեջ, ինչից հետո բղավոցներ են լսվում, գրում է NEWSru.com-ը:
Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել 4 մարդ:











