Կանադայի Լյակ-Մեժանտիկ քաղաքն ամբողջությամբ ոչնչացել է հրդեհից այն բանից հետո, երբ ռելսերից դուրս էր եկել նավթ տեղափոխող գնացքը: Սկզբում պայթել էին մի քանի վագոններ, որից էլ կրակը տարածվել էր քաղաքով մեկ:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, զոհերի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:

Կանադայում նավթով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից

Լյակ-Մեժանտիկ քաղաքի բնակչությունը 6 հազար մարդ է, այն գտնվում է Մոնրեալից 250 կմ դեպի արեւելք: Նավթ տեղափոխող գնացքը կազմված էր բեռնված 73 ցիստեռնից: Նրանց մի մասը պայթել է:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ նավթը հոսել է Շոդյեր գետը: Կրակը հասել է քաղաքի կենտրոն, ավելի քան հազար մարդ տարհանվել է: Քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնն ամբողջությամբ ոչնչացել է, գրում է NEWSru.com-ը: