Կանադայում հում նավթով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոններ պայթել են:
Ինչպես այսօր՝ հուլիսի 6-ին, հաղորդել է Montreal Gazette թերթը, միջադեպը տեղի է ունեցել Քվեբեկ նահանգի Լյակ-Մեժանտիկ քաղաքում, որը գտնվում է Մոնրեալից 250 կմ հեռավորության վրա:
Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է մոտակա տներում: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վառելիքի մի մասը թափվել է Շոդյեր գետը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























