Ադրբեջանը մարդասիրական օգնության շրջանակում Ուկրաինային 1,5 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել, հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։
Ըստ ադրբեջանցի դիվանագետի՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանն են փոխանցվել ինը տրանսֆորմատոր, 186 կիլոմետր մալուխ և 12 կիլովոլտ լարման բաշխիչ սարքեր։ Սարքավորումները փոխանցել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը։
«Օգնության շրջանակում Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը փոխանցվել են ինը տրանսֆորմատոր, 186 կիլոմետր մալուխ և 12 կիլովոլտ լարման բաշխիչ սարքեր»,- գրել է Մարդալիևը սոցիալական ցանցերում։




























