Հայաստանի ոստիկանության հայտարարության համաձայն, Գյումրիում հայրը, ալկոհոլը չարաշահած վիճակում, դանակահարել է որդուն:
Հունիսի 26-ին, ժամը 19:45-ի սահմաններում, Գյումրիի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ որովայնի շրչջանում կտրած-ծակած վերքով դիմել է մի քաղաքացի: Նա հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանների հաջողվել է պարզել, որ քաղաքացին վնասվածքն ստացել է կենցաղային վեճի ընթացքում, երբ նրան դանակով հարված է հարազատ հայրը՝ Գերասիմ Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











