Հուլիսի 8-ին, ժամը 19.16-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետեւանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղեւոր՝ 32-ամյա Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն,  որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Տեսանյութի հեղինակը օգտատերը Համլետ Հայրապետյանն է, ով այն տեղադրել է YouTube-ում: