Հուլիսի 9-ին Բեյրութի հարավային թաղամասում, որը շիական «Հըզբոլլահ» շարժման հենակետն է, հուժկու պայթյուն է որոտացել:

Զոհվել է մեկ մարդ, ավելի քան 20 հոգի վիրավորվել է, հաղորդում է տեղական «Daily Star»-ը: Մոտ 10 ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ավտոկայանատեղիում, բռնկվել են: Հատուկ ծառայությունների հաղորդմամբ, կայանատեղիի աշխատակիցը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

«Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Ալի Ամմարը հայտարարել է, որ ահաբեկչության նպատակը արաբական ընդվզման խումբն էր:

Ընդգծենք, որ Բեյրութի հարավային հատվածում հայկական մեծաքանակ համայնքի ներկայացուցիչներ չեն բնակվում: