Թուրք Իբրահիմ Յուջելը որոշել է հրաժարվել ծխելուց եւ դրա համար ամենավճռական միջոցների է դիմել: Նա իր գլուխը կիպ մետաղե վանդակի մեջ է փակել, ինչը նրան թույլ չի տալիս բերանը ծխախոտ դնել:

Նա վանդակի բանալիները տվել է կնոջն ու երեխաներին, որ դրանք հնարավորինս անհասանելի տեղում թաքցնեն: Բնականաբար, նա ուտում եւ քնում է առանց վանդակի, սակայն ամեն օր աշխատանքի գնալուց առաջ նա հագնում է վանդակը` ճանապարհին կամ աշխատավայրում թաքուն ծխելու գայթակղությունից զերծ մնալու համար:

42-ամյա թուրքի խոսքով` նա որոշել է հրաժարվել ծխելուց, ինչ նրա հայրը մահացել է թոքերի քաղցկեղից: Նա բազմիցս փորձել է հրաժարվել ծխելուց, սակայն ապարդյուն: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը: