Ջրասուզակները Սեւանի հատակում հայտնաբերել են վտանգավոր պոլիէթիլենային թափոնների կուտակում: Դրանք նաեւ պլաստիկ շշեր են, որոնք լցվել են ջրով եւ քարերով եւ սուզվել լճի հատակը, հաղորդում է «ԷկոԼուրը»: Դրանք նաեւ ցանցեր են, որոնք օգտագործվում են ձկնորսության համար:

Ջրասուզակ Մամիկոն Հակոբյանը Սեւանում ստորջրյա նկարահանումներ է իրականացրել: Պարզ երեւում է, թե ինչպես խեցգետինը չի կարողանում ազատվել ցանցից: Ոչ ոք չգիտի, թե որքան նման ցանց կա լճում եւ որքան խեցգետին է սատկում: Միեւնույն ժամանակ ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի մասնագետներն ասում են, որ Սեւանա լճում խեցգետնի պաշարները նվազում են: