Կրասնոյարսկում երկու մարդու սպանությամբ ավարտված կոնֆլիկտի բոլոր մասնակիցները տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են եւ լավ ճանաչում են միմյանց: Երկու ընկերությունների ղեկավարներն էլ հայեր են, որոնք ունեն ռուսական քաղաքացիություն, հաղորդում է Life News-ը:

Կրասնոյարսկում խոշոր շինարարական ընկերության 41-ամյա տնօրենի մարդասպաններին ֆիքսել են տեսախցիկները, ինչի արդյունքում էլ հաջողվել է բռնել նրանց:

Ոստիկանության տվյալներով` մրցակիցներ հանդիսացող «Նովի գորոդ» եւ «Գաուդի» շինարարական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են հուլիսի 18-ի երեկոյան` պարզելու, թե ով է արժանի ստանալու խոշոր տենդերը: Ընդհանուր լեզու չգտնելով` փոխհրաձգություն է սկսվել:

Փոխհրաձգության ընթացքում զոհվել է «Նովի գորոդի» 41-ամյա տնօրեն Վլադիմիր Պոպովը:

Կրասնոյարսկում շինարարական ընկերության տնօրենին հայե՞րն են սպանել

Ջիպից դուրս նետված երկրորդ զոհի մասին միայն հայտնի է այն, որ նա 23-ամյա տղամարդ է:

Կրասնոյարսկում կոնֆլիկտի երկրորդ զոհի մարմինը` գլխի հրազենային վնասվածքով, դուրս են նետել մուգ ջիպից