Անձի երկվությամբ տառապող ամերիկուհին երազում է զրկվել քայլելու հնարավորությունից: 58-ամյա Քլոե Ջենինգս-Ուայաթը ցանկանում է, որ իրենից վերցնեն ոտքերի վրա քայլելու կարողությունը: տեղաշարժվելու համար նա շարժասայլակ է օգտագործում:
«Երբ ես սայլակի վրա եմ, դա իմ համար նորմալ վիճակ է: Ամեն անգամ, երբ քայլում եմ, ուղեղումս միտք է պտտվում, թե դա սխալ է»,- ասել է նա, հաղորդում է Lifenews-ը:
Քլոեն տառապում է անձի երկվության հատուկ տեսակով: Դրա դեպքում մարդկանց մոտ մարմնի այս կամ այն մասից հրաժարվելու ձգտում է առաջանում, եւ մարդիկ ցանկանում են անդամահատել այն:
Քլոեն 9 տարեկանում կաթվածահար լինելու համար մեծ արագությամբ ընկել է հեծանիվից, սակայն լուրջ վնասվածք չի ստացել: Այժմ նա ակտիվորեն զբաղվում է լեռնադահուկային սպորտով, որպեսզի լուրջ վնասվածք ստանա:











