Մի շարք ոստիկանների հետ այսօր` հուլիսի 23-ին, Օպերայի տարածքում անցկացվող բողոքի ակցիային հետեւում է նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նա նշեց, որ հետեւում են այն ընթացքին, որն առնչվում է երթեւեկության կանոններին: «Որպեսզի երթեւեկության կանոնների խախտումներ չլինեն, արհեստական խցանումներ չառաջանան եւ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցներ մուտք չգործեն, որպեսզի հասարակական տրանսպորտը կարողանա կանոնավոր երթեւեկել»,- ասաց Արսեն Արշակյանը: Հարցին, թե մինչեւ այս պահը բողոքի ակցիան խոչընդոտե՞լ է արդյոք երթեւեկությանը, նա պատասխանեց.  «Այս պահի դրությամբ բողոքի ակցիայի շրջանակներում թույլ չենք տվել որ որեւէ խնդիր առաջանա եւ այս պահի դրությամբ չկա մի խնդիր, որ չենք կարող հաղթահարել»: