Հայաստանի ոստիկանությունում հուլիսի 25-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պահանջել է անհանդուրժեղ լինել ոստիկանի եւ համակարգի պատիվն արատավորող ցանկացած դրսեւորման հանդեպ:

Նա անդարդարձել է նոր ոստիկանության ձեւավորման գործընթացին եւ առանցքային է համարել ոստիկանության ծառայողի մարդկային, մասնագիտական, բարոյական որակները:

«Մտահոգություններ ունեմ, շատ լավի կողքի ունեմ կատեգորիկ վատը: Շատ լավ աշխատողի կողքին ունեմ բացարձակ տականքի, որին համակարգում տեսնելու ցանկություն չունեմ»,-ասել է Գասպարյանն ու հավելել. «Նման բաներն իմ համար անհանդուրժելի են: Ոստիկանը, որին ծեծում են, մյուս ոստիկանները բռնում են, տանում են դատարան, ցուցմունք է փոխում, որ արդարացնի իրա երեսը պատռողին, քիթ-մռութը ջարդողին, որ գլուխս սենց արեցի, ուսադիրս ճղեց երեսս… Հանեք դրան համազգեստի մեջից»: