Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի հետ կարճաժամկետ հանգստի ժամանակ Տուվայում լավ ձկնորսություն է արել: Այս մասին տեղեկատվական գործակալություններին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Russia Today-ը:

 Նրա խոսքով`ձկնորսության ժամանակ Պուտինը 21 կիլոգրամանոց գայլաձուկ է բռնել, որից կոտլետներ են պատրաստել:

Երկրի ղեկավարներն այցելել են նաեւ Սայանո-Շուշենսկի արգելանոց, հետեւել են հազվադեպ հանդիպող կենդանիների կենսակերպին: