Տրանսպորտի թանկացման վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը չի տարբերվում Ավագանու խմբակցության տեսակետից:
168.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել է, թե հասարակական տրանսպորտի թանկացման մասին ի՞նչ կարծիք ունի եւ ինչո՞ւ է ԲՀԿ-ն ուղեւորափոխադրման թանկացման դեմ քայլեր չի կատարում:
Ի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ կարծիքը ինչ-որ կա, էն ա, որ մեր հիմնական ավագանու խմբակցությունը հայտարարել է, ասել է ու բոլորդ տեղյակ եք, եւ’ ժողովուրդն է տեղյակ, եւ’ դուք եք տեղյակ»,- ասաց նա:











