Ռիժիկ անունով կատուն վթարի ենթարկվելուց հետո սովորել է ապրել մեկ թաթով։

Վլադիկավկազի բնակչուհին փողոցում տեսել է իրենց բակում մեծացած Ռիժիկին, որը խղճալի վիճակում է եղել։ Կինը զանգահարել է դստերն ու օգնություն խնդրել։ Նրանք վիրակապել են կենդանուն եւ հաջորդ առավոտյան անասնաբույժի մոտ տարել։

Կենդանուն զննած բժիշկն ասել է, որ նրա թաթերի ոսկերները վերականգնել հնարավոր չի լինի։ Նա առաջարկել է ներարկմամբ վերջ դնել կենդանու տանջանքների, սակայն կինը թույլ չի տվել։ Իրինան բժշկին ասել է, որպեսզի նա անդամահատի հիվանդ թաթերը, փոխանցում է Lifenews.ru-ն։

Իրինայի հոգատարության շնորհիվ մեկ թաթ ունեցող Ռիժիկը ոչ միայն փրկվել է, այլեւ դարձել սիրելի ընտանի կենդանի։ Նա աշխուժորեն վազվազում է սենյակում՝ նույնիսկ երեք թաթերի կորուստի պարագայում։