Հայաստանի ոստիկանությունը նոր տեսահոլովակ է նկարահանել, որտեղ քաղաքացիներին կոչ է անում անտարբեր չլինել իրենց աչքի առջեւ կատարվող հանցագործության հանդեպ:

Տեսահոլովակի հերոսը անտարբեր անցնում է՝ տեսնելով, թե ինչպես են հանցագործները գողություն կատարում, իսկ վերջում պարզում, որ իր մեքենայի անվադողերը եւս գողացել են: