UPS ընկերությանը պատկանող բեռնատար օդանավի անձնակազմի անդամները, որը վթարի էր ենթարկվել Բիրմինգհեմի օդանավակայանում, զոհվել են: Այս մասին պատմել է քաղաքապետ Ուիլյամ Բելլը: Օդանավում եղել են երկու օդաչուները:

Քաղաքապետի խոսքով՝ վթարի պահին ոչ ոք չի տուժել. օդանավը օդանավակայանից հեռու է ընկել:

Ընկերութան ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ փորձում են որոշել, թե ինչը կարող էր ողբերգության պատճառ հանդիսանալ, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Ականատեսները պատմել են, որ օդանավի ընկնելուց հետո մի քանի պայթյուններ են լսել:

Ալաբամայում վթարի է ենթարկվել UPS ընկերությանը պատկանող բեռնատար օդանավը