Օգոստոսի 14-ի առավոտյան UPS փոստային ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը ամերիկյան Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի օդանավակայանից ոչ հեռու վթարի է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է Alabama's 13 հեռուստաալիքը, ինքաթիռում են գտնվել անձնակազմի երկու անդամ, որոնց մասին առայժմ ոչինչ հայտնի չէ եւ շարունակվում են որոնումները: Երկրի վրա տուժածներ չկան, ինքնաթիռն ընկել է դաշտում, որը պատկանում է օդանավակայանին, հաղորդում է Fontanka.ru-ն:
Ականատեսների վկայության համաձայն ինքնաթիռը «մեծ» է եղել, միեւնույն ժամանակ նրա տեսակն առայժմ պարզ չէ: Ինքնաթիռի մնացորդները շպրտվել են հարյուրավոր մետր հեռավորությամբ, այնտեղ արդեն երեք անգամ պայթյուն է եղել, հրդեհը շարունակվում է:





























