Ֆիլիպիններում զբոսանավի եւ բեռնանավի բախման հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 26-ի, 215-ն անհետ կորած են, հայտնել է երկրի ափային պահպանության ծառայությունը։

MV Thomas Aquinas զբոսանավը Սեբու քաղաքից մայրաքաղաք Մանիլա լողալու ընթացքում ճակատ առ ճակատ բախվել է Sulpicio Express 7  բեռնանավին եւ խորտակվել 30 րոպեից էլ կարճ ժամանակահատվածում։

Ֆիլիպինների ափերին զբոսանավը բախվել է բեռնատար նավին. կան զոհեր

Վերջին տվյալներով՝ այդ պահին փրկարարները 629 մարդու են հանել ջրից։  Sulpicio նավի անձնակազմի 38 անդամներից ոչ ոք չի տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ՆՏՎ-ն հայտնում է, որ զբոսանավում 800-ից ավելի ուղեւորներ են գտնվել, սակայն նրանց ճշգրիտ թիվն անհայտ է։ Շատ ուղեւորներ  հասցրել են հագնել փրկարարական բաճկոնները եւ ցատկել նավից, նրանց փրկել են ձկնորսները։ Սակայն շատերը արգելափակված են մնացել խորտակվող նավում եւ չեն կարողացել փրկվել։ Զոհերի մեջ կան երեխաներ։